Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կլինի՞, թե՞ չի լինի հայտարարված երթը դեպի նախագահի նստավայր

Կլինի՞, թե՞ չի լինի հայտարարված երթը դեպի նախագահի նստավայր
24.06.2015 | 18:14

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չի տալիս Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների երթը՝ նրանց կոչ անելով զերծ մնալ անօրինական գործողություններից և զգուշացնելով, որ հակառակ դեպքում երթը կկասեցվի օրենքի շրջանակներում: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները չկարողացան իրենց փաստարկներով համոզել փոխոստիկանապետին, որ երթը խաղաղ է և օրինականության շրջանակներում: Այժմ ցուցարարները փորձում են որոշում կայացնել:

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ